Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թրամփի հայտարարության հետևանքները վտանգավոր են և անկանխատեսելի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հավելյալ լարվածություն՝ Մերձավոր Արևելքում, գրում է «Փաստ» օրաթերթը.

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք: Տարբեր պետությունների ղեկավարներն իրենց քննադատական դիրքորոշումն են հայտնել Դ. Թրամփի որոշման վերաբերյալ: Նրանք ընդգծել են, որ որոշումը կարող է սադրել իսրայելա–պաղեստինական խաղաղ բանակցային գործընթացը:

Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով, ԱՄՆ նախագահի նման որոշումը միանշանակ որևէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել:

«Իսկ հնարավոր հետևանքները վտանգավոր են և բավականին անկանխատեսելի: Այսինքն՝ ակնհայտ է, որ որոշակի ապակայունացման դրսևորումների ականատես կլինենք: Իսկ դրանք բողոքի ցույցեր, ապստամբություններ, ԱՄՆ–ի և Իսրայելի դիվանագիտական հաստատությունների դեմ լոկալ հարձակումներ կլինեն, թե ավելի լայնամասշտաբ գործողություններ, դժվար է կանխատեսել: Բայց ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփի այդ հայտարարությամբ հավելյալ լարվածություն է առաջանում առանց այն էլ անկայուն Մերձավոր Արևելքում:

Կարծում եմ, որ առհասարակ մերձավորարևելյան մակարդակում, այսինքն՝ արաբական, մուսուլմանական երկրների և ԱՄՆ–ի հարաբերություններում բոլոր գործընթացները կընթանան դիվանագիտական և հռետորաբանության հարթության մեջ: Այս տեսանկյունից ևս կանխատեսելի է, որ նշված երկու հարթություններում որոշակի լարվածություն կլինի, ինչը որևէ դրական իրողության չի կարող հանգեցնել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետը շեշտեց, որ նման քայլով ԱՄՆ–ը հերթական անգամ ոչ միայն հավելյալ լարվածություն առաջացրեց մերձավորարևելյան տարածաշրջանում, այլև որպես արտատարածաշրջանային առանցքային դերակատար և պաղեստինա–իսրայելական հակամարտության գլխավոր միջնորդ, էականորեն վնասեց սեփական հեղինակությունը:

Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ պաղեստինա–իսրայելական հակամարտության կարգավորմամբ զբաղվող «Մերձավորարևելյան քառյակ»–ում կարևորագույն դերակատարներից մեկն ԱՄՆ–ն է եղել:

Դիտարկմանը, թե ԱՄՆ–ը տարիներ շարունակ հաշտարարի դեր է կատարել և հարցին, թե ի՞նչ գործոններ կարող էին նպաստել ԱՄՆ–ի այդ քաղաքականության փոփոխությանը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Բավականին բարդ հարց է: Կարծում եմ՝ որոշումը կայացվել է ԱՄՆ–ի մերձարևելյան քաղաքականության պատասխանատու շատ նեղ խմբի կողմից: Համոզված եմ, որ, այնուամենայնիվ, Դ. Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության ոչ բոլոր շրջանակներն են կողմ եղել նման որոշմանը: Բացի այդ, որպես որոշման հիմնական դրդապատճառ, կարելի է դիտարկել նաև Դ. Թրամփի հայտնի քաղաքական գիծը, որի հիմնական նպատակը նախորդ վարչակազմերի մոտեցումներից տարբերվելն է թե՛ ԱՄՆ–ի ներքին, թե՛ նաև արտաքին կարևորագույն խնդիրների հետ կապված մոտեցումներում»:

Արաբագետի կարծիքով, որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև հրեական լոբբինգը:

«Համոզված եմ, որ այստեղ մեծ դերակատարություն է ունեցել Դոնալդ Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության պատասխանատու Ջարեդ Քուշները: Ինչպես հայտնի է, այս գործիչն ակնհայտ պրոիսրայելական դիրքորոշում ունի: Առհասարակ մերձավորարևելյան քաղաքականությամբ զբաղվող Թրամփի թիմում բավականին մեծ թիվ են կազմում պրոիսրայելական դիրքորոշում ունեցող գործիչները»,–եզրափակեց Արմեն Պետրոսյանը:

 

Աննա Բադալյան

 

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար