Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետի պատասխանը չի ոգևորել Նարեկ համայնքի բնակիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արարատի մարզի Նարեկ համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանը երկու անգամ նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակների պատասխանն այդպես էլ չի գոհացրել նրան: Համայնքի Արեն Ստեփանյանի անվան դպրոցն անմխիթար վիճակում է գտնվում: Աշակերտներին բարեկեցիկ կրթություն ապահովելու հույսով նա գարնանը դիմել էր վարչապետին: Կառավարության ղեկավարից արձագանք չէր եղել: Աշնանը նույն հարցով կրկին նրան գրել է: Այս անգամ պատասխանել են, որ Նարեկի դպրոցը 2018–2020 թվականների դպրոցաշինության ծրագրերում կընդգրկվի: Պատասխանը, սակայն, չի ոգևորել համայնքի բնակիչներին:

«Բոլոր տեղերում էլ տեղյակ են, միշտ էլ նույն պատասխանն ենք ստացել»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Դպրոցի շենքի արտաքին տեսքից դժվար է կռահել, թե 150 աշակերտներն ինչպիսի պայմաններում են սովորում: Խնդիրը պատերից ներս է բացահայտվում:

«Մեր գյուղին նայող չկա, տարիների ընթացքում խնդիրները կուտակվում են ու չեն լուծվում: Անտեսված ապրում ենք»,– ասաց բնակիչներից մեկը:

Պատմում են, որ 2009 թվականին մասնակի փոխվել են դպրոցի պատուհանները, իսկ 2011թ., դարձյալ մասնակի, տանիքն է բարեկարգվել: Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով:

Դպրոցի առաջին հարկից արդեն հասկացվում է, որ այնտեղ առանց վախի նորմալ դաս անցկացնել գրեթե անհնար է: Երկհարկանի շենքի հիմնասյուներն առաջին հարկից մինչև վերջ լայն ճաքեր ունեն, ինչը թուլացնում է շենքի սեյսմակայունությունը: Լայն ճաքեր են առաջացել նաև դասասենյակների պատերին, ինչի պատճառով դրանք պինդ հպման դեպքում շարժվում են:

Դպրոցի սանհանգույցները գրեթե չեն գործում: Տարիներ առաջ վերանորոգվել են, բայց անհաջող, և այժմ չեն կարողանում պատշաճ օգտագործել:

«Սանհանգույցները մաքրելու համար ջուր ենք հավաքում: «Յոլա» ենք գնում»,– ներկայացրեց դպրոցի տնօրեն Անուշ Դավթյանը:

Դասասենյակների քանդված հատակները սեփական բյուջեով նորոգել են: 1984 թվականից շահագործման հանձնված դպրոցն այսօր վերանորոգման կարիք ունի:

«Այս տարիների ընթացքում մուտքի երկու դուռ է փոխվել: Մասնակի՝ պատուհան և տանիք: Ուրիշ աշխատանք չի արվել»,– ասաց Դավթյանը:

Կրթօջախն էլեկտրական սալիկներով է տաքացվում: Վստահեցնում են՝ կարողանում են դասասենյակներում նորմալ ջերմաստիճան ապահովել:

Մարզադահլիճում հնարավոր չէ դաս անցկացնել, ոչ մի պայման չկա: Ֆիզկուլտուրայի դասերը շատ թե քիչ բնականոն հունով անցնում են միայն բարենպաստ եղանակային պայմանների դեպքում:

Համայնքապետարանի բյուջեով շենքին նոր շունչ տալ չեն կարող՝ պնդեց Գարուշ Հակոբյանը: Բյուջեն սուղ է, շռայլություններ իրենց թույլ տալ չեն կարող:

«19 միլիոն դոտացիա են տալիս, 50%–ը մանկապարտեզին են հատկացնում: Հարկերը ևս շատ քիչ են՝ 4,5 միլիոն հողի հարկն է, 3 միլիոնը՝ գույքահարկը»,– հայտնեց Հակոբյանը:

Նարեկի մանկապարտեզն էլ ոչնչով չի տարբերվում դպրոցից: Կարեն Կարապետյանին ուղղված նամակում նաև այս խնդիրն է բարձրացվել: 90 փոքրիկ անբարեկարգ պայմաններում են նախադպրոցական կրթություն ստանում:

«Նույն վիճակն է, ինչ որ դպրոցում: Ֆինանսավորում չունեմ, գումարը քիչ է, չի բավարարում»,– նշեց համայնքի ղեկավարը:

Մանկապարտեզի բակն ու այնտեղ հասցնող ճանապարհը սարսափելի վիճակում է: Ճանապարհի փոսալցման աշխատանքներ կատարվել են, բայց խնդիրը դրանով չի լուծվել: Չնայած խոստումներին՝ Նարեկի բնակիչները հույս չունեն, որ իրենց երեխաների համար ժամանակակից պայմաններ կստեղծվեն:

 

Մանյա Պողոսյան

Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով