Երևանում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Գեղամ Խ.-ն, 1974 թ. ծնված Արման Ա.-ն և 1961 թ. ծնված Արայիկ Ղ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 20.00-ին, Արման Ա.-ի տանը կից ավտոտնակում գազի վառարանը շահագործելու փորձ կատարելու հետևանքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



