ԵՄ-ն և Ճապոնիան պայմանավորվել են աշխարհում ազատ առևտրի խոշորագույն գոտին ստեղծելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովը և Ճապոնիան համաձայնեցրել են ազատ առևտրի մասին երկկողմ համաձայնագրի վերջնական տարբերակը: INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է առևտրի հարցով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սեսիլիա Մալմստրյոմը Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ:
«Գործնականում այս առևտրային համաձայնագիրը հանդիսանում է խոշորագույնը մեր կողմից երբևէ կնքված փաստաթղթերից», -ընդգծել է Մալմստրյոմը:
Համաձայնագրի կնքման դեպքում կստեղծվի աշխարհում ազատ առևտրի ամենամեծ գոտին: Ճապոնիան երկրորդ է G7-ի երկրներից Կանադայից հետո, որի հետ Եվրամիությունը նման պայմանավորվածություններ է կնքում:
Նշվում է, որ կողմերը դեռ չեն համաձայնեցրել ներդրումների պաշտպանության հարցը, որը երկու երկրի միջև ազատ առևտրի իրականացման համար վերջին խոչընդոտն է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



