Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտանեկան բռնությունն ու պառլամենտական քննարկումները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ընտանեկան բռնության դեմ օրինագծի սկանդալային քննարկումներն ու արդեն դասական դարձած ՝ քյարթեր vs հիփստերներ, հետամնացներ vs առաջադեմներ, ռուսամետներ vs արևմտամետներ հակադրությունները մի քանի օր տևող տեղեկատվական թամաշայից բացի, ոչինչ չեն կարող տալ, թե ընդհանրապես, թե մասնավորապես ՝ խնդրո առարկայի առնչությամբ, քանի դեռ հայաստանյան իրականության մեջ բռնության և ընտանեկան բռնության պատճառների ուսումնասիրությունը որևէ մեկին (արևմտյան դոնորներին, Հայաստանի իշխանությանը, Հայաստանի ՀԿ սեկտորին, նախաձեռնության դեմ պայքարողներին) չի հետաքրքրում:

Առաջնային պլան են մղվում ոչ թե նախաձեռնության մեջ շոշափվող խնդրի ծագումնաբանությունը, դրսևորումները հասկանալու փաստը, այլ հարակից, թեմայի հետ կապ չունեցող երևույթներ: Պետության դիրքորոշումը պարզ է ՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի մեջ մտնում է նաև այս օրինագիծը: Լինելով չափից շատ պրագմատիկ ու այսրոպեական շահի կողմնակից ՀՀ իշխանությունները հակված են ընդունել օրենքը, եթե դրանից ինչ-որ կերպ շահելու են եվրոպայի համակրանքը և հավելյալ դրամաշնորհներ: Նախաձեռնության կողմ և դեմ հասարակական խմբերը, որոնք հիմքում ևս բացառապես պրագմատիկ (անձնական, կենցաղային) շահեր են իրացնում, արտաքուստ խոսում են արժեհամաարգային լեքսիկոնով՝ բովանդակային և քարոզչական առումով անելով նույն բանը, պարզապես հակառակ վեկտորներով:

Իսկ քննարկումների մեջ անշահախնրորեն մտած մարդիկ շարունակում են կրկնել ու տարածել քննարկման հիմնական մեթոդական սխալը ՝ թիրախավորելով բացառապես հետևանքը, այն ընդունելով որպես կայացած փաստ ու բացառապես գնահատականներ հնչեցնելով: Հերթական անգամ հանրային հնչեղություն ունեցող թեման դառնում է պարզապես հասարակության տարբեր, քաղաքական և հասարակական բնութագրիչներով իրարից առանձնացված խմբերի համար վերադիրքավորվելու, սեփական խմբի ինքնությունը շեշտելու, սահմանները գծելու, բարիկադավորվելու առիթ: Երբ աղմուկն ավարտվի, այս քննարկումից ոչինչ չի մնալու, որևէ հանրային բարիք (նույնիսկ չարիք) չի ստեղծվելու: 

Իսկ այն, որ պատճառներին անդրադառնալն առաջնային է, չի նշանակում, թե պետք է մշակութային կամ ավանդական փաստարկներ գտնել ու հիմնավորել բռնությունը: Բնավ ՝ ոչ: Նշանակում է,որ բռնությունը արմատախիլ անելու համար պիտի հասկանալ թե կկոնկրետ ինչն ենք արմատախիլ անում, ինչի հետ գործ ունենք: Ինքն իրենով բռնություն ու ընտանեկան բռնություն չկա. այն ազդում և ազդվում է մի շարք այլ գործոններից ՝ մշակույթ, պատերազմ, տնտեսություն, պատմություն և այլն: Հետևաբար միայն ընտանեկան բռնության դրսևորումների դեմ հնարավոր չէ պայքարել ամենաազնիվ մղումների դեպքում անգամ: Դրսևորումը բռնության համակարգի միայն վերջին փուլն է, դրա մանիֆեստը: Մինչ այդ կան բազում այլ փուլեր: 

Հասկանալի է նաև թեմայի քննարկման մասնակիցների մոտիվացիաները ՝ բացառապես զբաղվել հետևանքների գնահատմամբ: Պատճառների ուսումնասիրությունը չափից շատ երկար, ծանր ու գիտական ներուժ պահանջող գործ է ու միգուցե որևէ քաղաքական դիվիդենտ կամ աղմուկ չապահովի:

Արտակ Ասլանյան

 

«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում