Հայաստանի որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 17:30-ի դրությամբ՝ Գավառի, Մարտունու, Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան և Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Սևանի թերակղզուց մինչև թունել և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք և անբավարար տեսանելիություն է:
Բքի և մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ մեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել նշված ավտոճանապարհներով երթևեկելուց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:



