Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղբանտարկյալները կրկին բանտերում են. նշանակում է Հայաստան–ԵՄ համաձայնագիրը քաղաքական բարելավումների պոտենցիալ չունի

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը

 

– Պարոն Մարտիրոսյան, Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի ստորագրումով փոխվո՞ւմ է Հայաստանի դերակատարությունը որպես քաղաքական սուբյեկտի:

– Ոչ: Ցավոք սրտի՝ ամենևին: Հայաստանը վաղուց քաղաքական օբյեկտ է և ոչ թե՝ սուբյեկտ: Եվ այս թույլ փաստաթուղթը չի կարող ազդել Հայաստանի որևէ կարգավիճակի վրա:

 

– Համաձայնագրի կնքումը ստիպողակա՞ն քայլ էր Հայաստանի համար. փակված են այլևս երկիր՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու մյուս ուղիները:

– Եթե կարծում ենք, որ սա մեծ ֆինանսական միջոցներ ներգրավելու պայմանագիր էր՝ ապա սխալվում ենք: Սա ավելի շուտ քաղաքական քայլ էր՝ այրված կամուրջի տեղում երկու կողմերից ճոճվող պարանից անցուղի կառուցելու համար: Ընդամե՛նը:

Անշուշտ, որոշակի ֆինանսներ կգան Հայաստան, բայց դա այն չէ՝ ինչ կարող էր լինել և, ցավոք, ամենևին տնտեսական փրկօղակի դեր չի կարող խաղալ:

 

– Եվրամիությունը շահագրգռվա՞ծ է լինելու, որպեսզի Հայաստանը կատարի համաձայնագրի դրույթները: Թե՞ հիմնականում կառաջնորդվի «կկատարեն՝ փող կստանան, չեն կատարի, իրենց գործն է. փողից կզրկվեն» սկզբունքնով:

– Եթե Եվրամիության մոտեցումն այդպիսին լիներ՝ ուղղակի չէին ստորագրի այս համաձայնագիրը: Որովհետև գիտեն, որ Երևանն ամեն ջանք գործադրելու է՝ դրույթներից շեղվելու համար:

Բայց Եվրոպան այս համաձայնագիրը դիտում է նաև որպես որոշակի լծակ՝ ինչ–որ փոքրիկ քայլերի ուղղությամբ Հայաստանին դրդելու համար: Եվ այդ լծակից եվրոպացիներն օգտվելու են: Թե որքանով կհաջովի՝ դա արդեն այլ հարց է:

 

– Իսկ Ռուսաստանը հանգիստ կնայի՞ այն քայլերին, որոնք Հայստանը կփորձի իրականացնել ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման ուղղությամբ:

– Նախ՝ այս համաձայնագիրը չէ, որ պետք է ժողովրդավարացման կատալիզատորի դեր ստանձնի: Հայաստանը ճիշտ հակառակ ուղղությամբ է գնում, և դա առկա իրավիճակի տրամաբանական շարունակությունն է: Սա հրաշք–պայմանագիր չէ, որ կարող է քաղաքական լուրջ փոխակերպումների բերել: Հետևաբար, որևէ այլ ուժ կամ երկիր սրան ո՛չ խանդով և ո՛չ էլ ընդդիմությամբ կմոտենա:

Եվ հետո, եթե այս պայմանագիրը որոշակի նման խնդիրներ ենթադրեր, ապա դրա նախաստորագրման փուլում գոնե քաղաքական մոտիվներով բանտարկված անձանց հարցերը հրապարակ կբերվեին՝ որպես նախապայման:

Այսօր մարդիկ կան, որոնք, դատելով հենց միայն նրանց ներկայացված պաշտոնական պետական մեղադրանքներից, իրականում ոչ մի հանցագործություն չեն գործել, բայց շարունակում են բանտերում մնալ: Կարո Եղնուկյանի, Գևորգ Սաֆարյանի, Անդրիաս Ղուկասյանի օրինակները շատ խոսուն են:

Եթե այս համաձայնագիրը քաղաքական բարելավումների առարկայական հույս ներշնչելու պոտենցիալ ունենար՝ այսօր այդ մարդկանց կացությունն այլ կլիներ: Փոխարենը, օրինակ, Եղնուկյանի պարագայում ուղղակի անհերքելիորեն վտանգված է կալանավորի կյանքը: Եվ, այնուամենայնիվ, ոչինչ չի փոխվում:

Սրանք լավագույն օրինակներն են հասկանալու համար, որ Հայաստանը ոչ թե ժողովրդավարացման, այլ հակառակ ուղղությամբ է շարժվում:

 

– Մեր երկրի օլիգարխիան ինչպե՞ս կվերաբերվի դրան. ոտքերի տակից կարող է հողը փախչել, եթե երկրում ամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները:

– Հայաստանում օլիգարխիան իշխանության հետ սերտաճած է: Թեև օլիգարխ բառը բուն իմաստով հենց դա էլ նշանակում է: Իրապես ժողովրդավարական երկրներում օլիգարխներ չեն լինում: Լինում են միլիոնատերեր, միլիարդատերեր, բայց ոչ՝ օլիգարխներ:

Հայաստանում առկա է կլեպտոկրատիկ օլիգարխիայի կերպարանք ունեցող կառավարման մի մոդել, որտեղ քանի դեռ ողջ համակարգը՝ ներառյալ սահմանադրությունը, արմատապես փոխված չէ՝ չեն կարող օլիգարխներն իրենց մեծ առումով անհանգիստ զգալ:

Այս կամ այն օլիգարխը կարող է խաղից դուրս բերվել, կուլակաթափ արվել կամ էլ՝ բանտ ուղարկվել, բայց օլիգարխիկ համակարգը՝ որևէ պայմանագրի արդյունքում փլուզվել չի կարող: Չի՛ կարող՝ որովհետև ողջ կառավարման մեքենան հենց այդ հիմքերի վրա է դրված: Ցավոք՝ այդպիսին է այսօր իրականությունը:

 

Գոհար Սարդարյան

 

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութ