Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ստեփան Դանիելյան. «Տարածաշրջանում անսպասելի շրջադարձեր կարող են լինել»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանը ժամանակ է շահում, գրում է «Փաստ» օրաթերթը

 

Վիեննայում դեկտեմբերի 6–ին Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Արտգործնախարարների հանդիպման օրակարգում են եղել մասնավորապես Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։

Մինչ այս վերլուծական շրջանակներում կարծիքներ էին հնչում, թե նշված պայմանավորվածությունները փակուղում են: Արդյո՞ք առաջընթաց կա, հաշվի առնելով, որ պայմանավորվածությունների մասին վերջին հանդիպումներից հետո նման հիշատակում չէր կատարվել:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով, անկախ ամեն ինչից, հայտարարությունը դեկլարատիվ է, բայց դեկլարատիվ հայտարարությունները ևս իրենց տրամաբանությունն ունեն:

«Այս հայտարարությունը հասկանալու համար պետք է փորձենք հասկանալ, թե տարածաշրջանում ի՞նչ է կատարվում: Տարածաշրջանում շատ լուրջ փոփոխություններ են սկսվել: Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերություններն են հետզհետե սրվում: ԱՄՆ–ում շատ կարևոր դատավարական պրոցես է գնում՝ կապված Էրդողանի և նրա մերձավոր շրջապատի շատ խոշոր կոռուպցիոն սկանդալների հետ: Սա չափազանց անհանգստացնում է Թուրքիայի ղեկավարին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով նաև Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքը, ինչը ևս անհանգստացնում է Էրդողանին:

«Այս մեծ կոնտեքստում պետք է հասկանանք, որ տարածաշրջանը մտնում է ավելի լուրջ «տուրբուլենտության» շրջան: Տատանումների շրջան է մտնում, և այս ֆոնին Ադրբեջանը գոնե դեկլարատիվ առումով համաձայնում է քննարկել Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնց կատարմանը կտրուկ դեմ էր: Սա նշանակում է, որ մտնում է ինչ–որ սառեցման շրջան: Ադրբեջանը չի ցանկանում կտրուկ շարժումներ անել, մինչև հասկանալի լինի, թե մեր տարածաշրջանում ինչ է կատարվում»,– ասաց Ս. Դանիելյանը:

Այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան որոշ հայտարարություններով ուզում են ԼՂ հարցում բարձրացնել ՌԴ–ի դերը, քաղաքագետը նկատեց. «Սա երկու բան կարող է նշանակել: Դիտարկենք հատկապես Էրդողանի հայտարարությունը, թե ՌԴ–ի կարծիքը շատ կարևոր է Ղարաբաղի հարցի լուծման գործում: Սա նշանակում է, որ Հարավային Կովկասը ՌԴ–ին ազդեցության գոտի է ճանաչում: Եվ այն, որ ՌԴ–ի ազդեցությունը շատ մեծ է հատկապես ՀՀ–ի վրա, այստեղ որևէ նորություն չկա:

Մյուս կողմից՝ ՌԴ–ի նշված դերը որոշակիորեն սահմանափակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործոնով: Եռանախագահող երկրներն ինչ–որ առումով վերահսկողություն են ձեռք բերել: Երկրորդը: Մյուս կողմից՝ Ադրբեջանում Էրդողանից մեծ սպասելիքներ կան և էրդողանը նման ձևով արդարացման փորձ է անում Ադրբեջանի առաջ. այնուամենայնիվ, խնդիրն իր ազդեցության գոտուց դուրս է, ինչ կարողանում՝ անում են, բայց ավելին չեն կարող անել, բայց ՌԴ–ն կարծես հարցը լուծելու մեծ ցանկություն չունի: Սրանք էրդողանի մտքերն են»:

Դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ բանակցությունները սկսել են պարբերական բնույթ կրել, և հարցին՝ այս համատեքստում ի՞նչ իրավիճակ է հայկական կողմի համար, խաղաղ կարգավորման հասնելու հնարավորություն կա՞, Ս. Դանիելյանը պատասխանեց. «Բոլորը հասկանում են, որ հարցը խաղաղ լուծում չի կարող ունենալ: Թեկուզ միայն այն պատճառով, որ Ադրբեջանում հակահայկական հիստերիան այնքան խորն է, ըստ որի՝ որևէ խաղաղ քայլ իրենք չեն կարող անել:

Իսկ հայտարարությունները շատ կոնկրետ նշանակություն ունեն: Արտաքին լսարանի համար ասվում է, որ պետք է խաղաղ լուծվի, որովհետև գերտերությունները նման խնդիր են դրել և ամեն անգամ շեշտում են այդ մասին: Իսկ ներքին առումով Ադրբեջանի ղեկավարությունը կարծում է, որ իրենք ռազմական ճանապարհով այդ հարցը կլուծեն, և որևէ զիջման չեն գնա: Երկակի ստանդարտ է գնում, և հակահայկական պրոպագանդայի սրության պատճառով Ադրբեջանի ղեկավարությունը չի կարող զիջումների գնալ»:

Ինչ վերաբերում է հանդիպումներին, քաղաքագետն ընդգծեց. «Ադրբեջանի առաջ որևէ ուժային գործողություն չանելու վերաբերյալ շատ կոշտ պահանջներ են դրված: Դրանք կան նաև Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունների մեջ, համաձայն որոնց պետք է դիտորդների քանակն ավելացվի նաև շփման գծում: Այս պատճառով Ադրբեջանին այլ քայլ չի մնում, քան ժամանակ շահելը, և հետո տեսնել, թե ինչ է լինելու: Իսկ թե ինչ է լինելու, ինչպես սկզբում նշեցի, կախված է տարածաշրջանային զարգացումներից: Ենթադրելի է, որ շատ անսպասելի շրջադարձեր կարող են լինել»:

 

Աննա Բադալյան

«Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք Չալաբյան