Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


3200 բնակիչ ունեցող համայնքը զրկված է ջրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի բնակիչները զրկված են խմելու ջրից: Այս մասին «Փաստ» օրաթերթին ահազանգեցին գյուղացիները:

Նրանց պատմելով՝ 1990 թվականից սկսած այստեղ ջուր չի եղել: Համայնքի աղբյուրներից գյուղացիներն ու անասունները հավասարապես են օգտվում:

Լեռնանիստի բնակիչները նշեցին, որ խողովակներ են արդեն բերվել, որպեսզի անասունների համար ջուրն առանձնացվի:

4 աղբյուրից օգտվում են համայնքի 3200 բնակիչները: Լեռնանիստցիների խոսքով՝ իրենք զրկված են կենցաղային տարրական պայմաններից:

«21–րդ դարում մարդիկ ջուր են կրում, ո՞վ է տեսել այսպիսի պայմաններ: Դաշտերն էլ անձրևի հույսին են, անձրև կլինի՝ բերք կստանանք»,– դժգոհեցին նրանք:

Բնակիչները սրտնեղեցին, որ զրկված են իշխանությունների ուշադրությունից: Տարիներով կուտակված խնդիրները լուծում չեն ստանում:

«էրեխեքը չեն կարողանում դաս սովորել, որովհետև սաղ օրը ջրի են գնում: Ձմեռը մատերները սառչում կպչում է դույլին, չեն կարողանում ջուրը տեղ հասցնել: Էլ ջուր կրելու ուժ չունենք: Ով մեքենա ունի, խնդրում ենք, որ մեզ էլ մի քանի տակառ ջուր բերեն: Ինչքան պետք է ջուր կրես, որ կարողանաս խմելու, լողանալու և մյուս կենցաղային հարցերը լուծել»,– բողոքեցին նրանք:

Չնայած ջրի բացակայությանը՝ համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը վստահեցրեց, որ Լեռնանիստից արտագաղթ չկա:

«Մենք հզոր ժողովուրդ ենք, մեր հողը թողնողը չենք: Ճիշտ է՝ դժվար է ջրի հարցը, բայց մենք ամուր ենք: Մեր գյուղն էլ հենց այդ աղբյուրների հիման վրա է ստեղծվել»,– ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև հավաստիացրեց, որ առաջիկայում խնդիրը կլուծվի: Բոլոր պատկան մարմինների դռները թակել է: Գիտեն, որ Լեռնանիստում ջուր չկա: Խոստացել են հարցն աչքաթող չանել:

«Բարձրաստիճան մարդիկ խոստացել են, որ խմելու ջրի խնդիրը կլուծվի: Իմ կարծիքով, խնդիրը կկարգավորվի, արդեն իսկ դրական շարժ կա»,– նշեց Հայրապետյանը:

Նախնական հաշվարկով՝ լեռնանիստցիներին ջրով ապահովելը կարժենա 300–500 միլիոն դրամ: Բյուջեով, ըստ համայնքի ղեկավարի, ջրամատակարարում իրականացնել հնարավոր չէ:

«Բյուջեն քիչ է, մեծ ծախսեր անել չենք կարող, միայն մի քանի տոկոս կարող ենք համաֆինանսավորել»,– շեշտեց համայնքի ղեկավարը:

Գյուղացիներից մեկն էլ բողոքեց, որ ջրով լի դույլերը դժվարությամբ են տուն հասցնում, քանի որ փողոցները քանդուքարափ են: Հայրապետյանն ասաց, որ կենտրոնական ճանապարհները՝ 4–5 կիլոմետր, բարեկարգ վիճակում են, իսկ մնացածները չեն նորոգվում խմելու ջրի պատճառով:

«Այդ հարցին բուռն չենք կպնում, քանի որ ջրի խնդիրն է մեզ մոտ առաջնային: Խողովակներն անցկացնելու դեպքում ճանապարհները կքանդվեն»,– նշեց նա:

Այստեղ օրակարգային է նաև ոռոգման ջրի խնդիրը: Մշակված հացահատիկը բերք է տալիս միայն անձրևի շնորհիվ:

1079 հա վարելահողերից մշակվում է ընդամենը 305 հեկտարը: Հողերի անմշակ մնալը գյուղացիները տարբեր պատճառաբանություններով են արդարացնում: Մի մասը՝ ոռոգման ջրի բացակայության, մյուսները՝ տղամարդկանց:

Այստեղ աշխատունակ տղամարդկանց 65%–ը աշխատում և գումար վաստակում են արտերկրում:

 

Մանյա Պողոսյան

 

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Ոսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի Կրասնոդարում 2 երիտասարդ դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա․ մեկ կին մահացել է, կան վիրավորներ Աhաբեկչական հարձակում Պակիստանում, զոhվել է 7 մարդ Սիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանԿիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան «Ես իմ մտքում էի ստեղծել այդ մարդուն». Օլյա Հակոբյանն առաջին անգամ անկեղծացել է Աբելից բաժանվելու պատճառների մասին Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Թունավորում՝ լապշաներից. զգուշացումՆախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՇուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համարԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան