Ստեղծվում է Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը հավանություն տվեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ստեղծելով մեկ դատարան՝ հնարավորություն կընձեռվի, որպեսզի գործերը հավասարաչափ բաշխվեն բոլոր դատավորների միջև, կրճատվեն ժամկետներն ու տնտեսվեն ռեսուրսները:
«Այսպես ոչ թե դատավորների թիվն ենք ավելացնում, այլ՝ բեռնաթափում ենք դատարաններն անիմաստ փաստաթղթերից ու քաշքշուկից»,- ասաց Հարությունյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ընդգծեց, որ այս նախագծով շատ լավ բան է արվում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



