Հռոմի Պապը կոչ է արել հարգել Երուսաղեմի ստատուս–քվոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս Պապը, Վատիկանում ելույթ ունենալով պաղեստինյան պատվիրակության առջև, կոչ է արել հարգել Սուրբ հողում գտնվող բոլոր մարդկանց իրավունքներն ու Երուսաղեմի ստատուս–քվոն՝ հաղորդում է AFP–ն:
Հիշեցնենք, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նախորդ օրը դիմել էր Հռոմի Պապին, որպեսզի նա իր բարձր հեղինակությամբ կանխարգելի Մերձավոր Արևելքում ծավալվելիք նոր ողբերգությունը, ինչն անպայման կհետևի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ վարչակազմի որոշմանը:
Հավելենք նաև, որ Աբբասը նույն խնդրանքով ոչ միայն ողջ արաբական աշխարհին, այլև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին էր դիմել, ինչից հետո Հորդանանը հայտարարել էր Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



