ԱՄՆ–ը չի լքի Սիրիան նույնիսկ ԴԱԻՇ–ի լիակատար պարտությունից հետո. Պենտագոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեկ Պենտագոնը հերթական ուղերձն է տարածել այն մասին, որ ԱՄՆ–ը չի լքի Սիրիան նույնիսկ ԴԱԻՇ–ի լիակատար պարտությունից հետո:
«Մենք կշարունակենք սիրիական հողի վրա լինել այնքան ժամանակ, քանի դեռ մեր գործընկերները կզգան մեր կարիքը, և անհրաժեշտ կլինի հակազդել ահաբեկչական խմբավորումների վերադարձին:Կոալիցիան պարտավոր է զրկել ԴԱԻՇ–ին հակահարձակման հնարավորությունից Սիրիայում և ահաբեկության գործադրումից՝ Սիրիայից դուրս»,– հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Էրիկ Փեհոնը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Դամասկոսը, ՌԴ–ն և նույնիսկ Թուրքիան բազմիցս են պահանջել ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից: Հավելենք նաև, որ Սիրիայում ԱՄՆ հիմնական գործընկերը քրդական ուժերն են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



