Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերն էլ բացահայտվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրված սպանության 2 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 9, խարդախության և յուրացման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



