Վիեննայում մեկնարկել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվաարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին թվիթերյան իր միկրոբոլոգի միջոցով տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հանդիպմանը մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Աշխատանքային այցով դեկտեմբերի 6-ին Վիեննա ժամանած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



