Եմենի հուսիները դեռ պատանդ են պահում 40 լրագրողների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի հուսիները գրավել են Միացյալ ազգային կոնգրես կուսակցությանը պատկանող Yemen Today հեռուստաընկերությունն ու այնտեղ պատանդ են պահում շուրջ 40 լրագրողների (նրանց թվում՝ ռուսական Sputnik–ի թղթակցին) հաղորդում է RT–ն: Փոխանցվում է նաև, որ հուսիներն այդպիսով պատժել են նախկին համախոհներին, որոնք հենց Yemen Today–ի եթերում են հեռարձակել Եմենի սպանված նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի ելույթը: Հիշեցնենք, որ դրանում Սալեհը Եմենում ծավալվող ողբերգության մեջ մեղադրել էր հուսիներին, հրաժարվել էր նրանց հետ գործակցությունից, գրոհայիններին կոչ էր արել չենթարկվել Անսար Ալլահի հրամաններին և պատրաստակամություն էր հայտնել բանակցել Արաբական կոալիցիայի ղեկավարության հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



