Թրամփը Հորդանանի արքայի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու ցանկության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկորդի հետ,որի ընթացքում գործընկերոջը հայտնել է, որ մտադիր է Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը վկայակոչելով Հորդանանի թագավորական պալատի մամուլի հաղորդագրությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հորդանանցի արքան ամերիկացի պաշտոնակցին հիշեցրել է նման որոշում կայացնելու «վտանգավոր հետևանքների մասին տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցում»:
Թագավորի խոսքով՝ դա կբորբոքի մահմեդականների և քրիստոնյաների զգացմունքները:
Օրեր առաջ հաղորդվում էր, որ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցով որոշման մասին կհայտարարի չորեքշաբթի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



