Լևոն Արոնյանը 4-րդ ոչ-ոքին գրանցեց «London Chess Classic»-ում
ՍՊՈՐՏՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հերթական անդամ կիսեց միավորը Լոնդոնի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «London Chess Classic»-ի 4-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերը համաձայնեցին կիսել միավորը:
Արոնյանն ունի 2 միավոր:
Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



