Գեղարքունիքի մարզում նախորդ նոյեմբերի համեմատ ավելացել է ծնունդների թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում 2017 թվականի նոյեմբերին ծնվել է 252 երեխա՝ նախորդ տարվա նոյեմբերին գրանցված 235 ծնունդների դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ նորածին աղջիկ երեխաների թիվը 12-ով ավելի է եղել տղաներից: Նույն աղբյուրի համաձայն՝ 145 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 57 ծնունդ՝ Գավառի, 22 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոնում, 22 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 6 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Տղա երեխաների թիվն աղջիկներին գերազանցել է միայն Գավառի ԲԿ-ում, իսկ Ճամբարակի առողջության կենտրոնում գրանցված 6 ծնունդներից երեք տղաներ են եղել, երեքը՝ աղջիկ: Սեւանի ԲԿ-ում եւ Վարդենիսի հիվանդանոցում աղջիկների ծնունդների թիվն ավելին է եղել 4-ով, Մարտունու ծննդատանը՝ 7-ով:
Խոսրով Խլղաթյան



