Բասկետբոլի հավաքականն առաջադիմել է վարկանիշային աղյուսակում
ՍՊՈՐՏՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 6 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը:
Եվրոպայի 2021 թվականի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը նոյեմբերին անցկացրել է 2 հանդիպում: Նիկշա Բացվևիչի սաները հյուրընկալվելիս 80:63 հաշվով հաղթել էին Ալբանիային, իսկ Երևանում 71:78 հաշվով զիջել էին Դանիայի ընտրանուն: Ալբանացիները վարկանիշային աղյուսակի 81-րդ տեղում են, իսկ Դանիան՝ 71-րդ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



