Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկում է AMERICAN EXPRESS

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարեց American Express SafeKey®-ի գործարկման մասին: SafeKey-ն ինտերնետային վճարումների ընթացքում զեղծարարության կանխարգելման միջոց է, որը հիմնված է միջազգային 3-D Secure® ստանդարտի վրա և հատուկ ստեղծվել է American Express քարտեր սպասարկող առցանց առևտրի կետերին ու Քարտատերերին հնարավոր զեղծարարության վտանգներից պաշտպանելու համար:

SafeKey ծառայության ակտիվացման արդյունքում Հայաստանի առցանց առևտրի և սպասարկման կետերը այսուհետ կարող են ընդունել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում թողարկված American Express քարտերը:

«Մենք ներկայացնում ենք SafeKey-ը մեր գործընկեր առևտրի և սպասարկման կետերին, որոնք առաջարկում են օնլայն գնումներ Հայաստանում: SafeKey-ի շնորհիվ վճարումների անվտանգության մակարդակը բարձրանում է ևս մեկ աստիճանով: Սա հրաշալի հնարավորություն է քարտերի սպասարկման ոլորտում մեր բոլոր գործընկերների համար խրախուսելու ներկայիս հաճախորդներին իրականացնել իրենց վճարումներն առավել
անվտանգ եղանակով՝ բարձրացնելով հաճախորդների վստահությունը ինտերնետային վճարումների նկատմամբ և խթանելով վաճառքների աճը»,- նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Օնլայն վճարումներ ընդունող առևտրի կետերը կարող են գրանցվել և սկսել սպասարկել American Express քարտեր՝ լրացնելով համապատասխան հայտըբանկի կայքում։

Սպասարկման ակտիվացումից հետո առևտրի կետերը կկարողանան տեղադրել American Express SafeKey-ի տարբերանշանը իրենց կայքի վճարումների կատարման բաժնում`գործառնությունների անվտանգության մասով հաճախորդների վստահությունը բարձրացնելու նպատակով: Ինտերնետային վճարումների գծով բանկի հետ համագործակցող առևտրի և սպասարկման կետերի համար SafeKey ծառայությունն արդեն ակտիվացվել է:

SafeKey-ը նաև հնարավորություն է ընձեռում American Express Քարտատերերին իրականացնել առավել ապահով և անվտանգ օնլայն վճարումներ, քանի որ ծառայությունը ակտիվացրած ինտերնետային առևտրի կետերում վճարումների իրականացման փուլում Քարտատիրոջ բջջային հեռախոսին SMS հաղորդագրությամբ
ուղարկվում է մեկանգամյա գաղտնաբառ, որը մուտքագրելուց հետո գործարքը հաստատվում է:

SafeKey-ն ակտիվացվել է բոլոր American Express Քարտատերերի համար, ուստի ծառայությունից օգտվելու համար բանկ դիմելու կամ այցելելու անհրաժեշտություն չկա: Այն դեպքում, երբ հաճախորդը փոխել է իր բջջային հեռախոսահամարը և դեռ չի տեղեկացրել բանկին այդ մասին, նա կարող է անել դա՝ զանգահարելով բանկի
շուրջօրյա սպասարկման կենտրոն (010) 31 99 99 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 319999 հեռախոսահամարով կամ այցելել www.americanexpress.am կայք:

Սկսած 2016 թվականից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկվող American Express® Gold և American Express® Blue քարտերը չիպային են՝ համալրված առանց կոնտակտի տեխնոլոգիայով, ինչն ապահովում է անվտանգության առավել բարձր մակարդակ և հնարավորություն ընձեռում հաճախորդներին վճարումներն իրականացնել արագ և հարմարավետ եղանակով՝ խնայելով ժամանակը առանց կոնտակտի քարտեր
սպասարկող տերմինարաններով գործարքներ իրականացնելիս:

Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա Մաթևոսյան