Չինաստանում փակվել է «հնազանդ կանանց» մասնավոր ինստիտուտը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի իշխանությունները փակել են մասնավոր ինստիտուտը, որում կանանց սովորեցրել են առաքինի լինել և անվերապահորեն ենթարկվել տղամարդկանց: Այս մաիսն հայտնում է BBC News-ը:
Չինաստանի կրթության նախարարության հայտարարությունում ասվում է, որ ավանդական մշակույթի Ֆուշունյան դպրոց կոչվող ինստիտուտը խախտել է սոցիալիստական սկզբունքները, որոնց վրա հիմնված է ուսումը Չինաստանում:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ուսումնական հաստատության կայքում տեսանյութ էր հրապարակվել, որում դասախոսներն արտահայտվել են սեռերի հավասարության սկզբունքի դեմ, իսկ կանանց խորհուրդ է տրվել չդիմադրել տղամարդկանց բռնություններին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



