ԱՄՆ-ը տանուլ է տալիս բոլոր բանակցությունները, որոնց մասնակցում է. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը տանուլ է տալիս բոլոր այն բանակցությունները, որոնց մասնակցում է: Այդ մասին, հայտարարել է միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը Հանրապետական կուսակցությունից հավակնում է երկրի նախագահի պաշտոնին:
«Մեր երկիրն այլեւս չի հաղթում»,- ասել է նա, հոկտեմբերի 28-ին ելույթ ունենալով Կոլորադայի նահանգի Բոուլդեր քաղաքում կայացած նախընտրական հեռուստատեսային բանավեճերի ընացքում: Թրամփի կարծիքով՝ Միացյալ Նահանգները «կորցրել Է իր ուղին»:
«Մենք տանուլ ենք տալիս «Իսլամական պետությանը», մենք տանուլ ենք տալիս բոլոր բանակցությունները, որոնք վարում ենք»,- ասել է Թրամփը:
Տանուլ տրված բանակցությունների թվում նա նշել է Իրանի հետ միջուկային գործարքը: Թրամփն այն որակել է աղետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



