Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհի ամենահզոր 5 ռազմական հատուկ ծառայությունները

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

 5  «Երկրորդ միացյալ օպերատիվ խումբ», Կանադա

Via galleryhip.com

«Երկրորդ միացյալ օպերատիվ խումբը» ստեղծվել է 1993թ.-ին և 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության դեպքից հետո այն ընդլայնվեց՝ դրա անդամների թիվը հասցնելով մի քանի հարյուրի։ Այն կազմված է Կանադական ռազմական ուժերի անձնակազմից։ Նրանք ուղեկցում են կարևոր անձանց ու ապահովում այնպիսի կարևոր իրադարձությունների անվտանգությունն, ինչպես, օրինակ, Ձմեռային օլիմպիական խաղերն են։ Նրանք քողարկված գործողություններ են իրականացրել աշխարհի շատ թեժ կետերում՝ Իրաքում պատանդներին ազատելուց մինչև Բոսնիայում սերբ դիպուկահարներին հայտնաբերելն ու վնասազերծելը։ Աֆղանստանում այս ուժերի կողմից իրականացվող գործողությունները հիմնականում հսկվում են, սակայն հայտնի է, որ նրանք ներգրավված են եղել այստեղ իրականացվող առաքելություններին դեռ մինչև շատ ցամաքային գործողությունների մեկնարկը և աշխատել են այլ հատուկ ծառայությունների հետ միասին, ինչպես, օրինակ, ամերիկյան նավատորմի «Փոկերի» հետ։ Նրանց իրականացրած գործողությունների գաղտնիությունն այնքան բարձր է, որ նույնիսկ Կանադայի վարչապետն անտեղյակ էր վաղ շրջանում Աֆղանստանում նրանց ներգրավվածության մասին։

 4  «Ալֆա խումբ», Ռուսաստան

Կասեք՝ «իսկ Սպեցնա՞զը»։ Իրականում Սպեցնազը, որպես այդպիսին, նման ցանկերում նշելը սխալ է, քանի որ դա Սովետական կամ ռուսական հատուկ ծառայությունների ընդհանուր անվանումն է։ Այդ հատուկ ծառայությունների մաս է կազմում «Ալֆա խումբը»։ Այս ուժերը կազմավորվեցին 1970-ականների կեսին և հայտնի դարձան Աֆղանստանի ներխուժման ժամանակ, որի ընթացքում «Ալֆա խմբի» անդամները հարձակվեցին Քաբուլի նախագահական պալատ՝ ոչնչացնելով շենքում գտնվող բոլոր շնչավորներին։ 1985թ.-ին խումբն առաքելությամբ մեկնեց Բեյրութ՝ Սովետական դիվանագետներին փրկելու նպատակով։ Երբ դիվանագետները սպանվեցին, «Ալֆա խումբը» ենթադրաբար հետապնդեց ու հայտնաբերեց պատանդ պահած ահաբեկիչների հարազատներին ու նրանց ավելի մանր մասնիկներով վերադարձրեց նրանց ընտանիքներին՝ որպես հաղորդագրություն ահաբեկիչներին։ «Ալֆա խումբը» մասնակցել է տարբեր հակաահաբեկչական գործողությունների, ինչպես, օրինակ, 2002թ.-ին Մոսկվայի թատրոնի գրավումն ու 2004թ.-ին Բեսլանի դպրոցի գրավումը։

 3  «Շայեթեթ 13», Իսրայել

Via ordnungspolizei.org

Հատուկ ծառայությունների իսրայելական խմբավորում «Շայեթեթ 13»-ը կապված է իսրայելական նավատորմի հետ։ 1948թ․-ին ստեղծվելուց հետո այս ծառայությունները մասնակցել են բոլոր իսրայելական կարևոր ռազմական առաքելություններին ու պատերազմներին՝ պատանդների փրկարարական առաքելությունից ու հակահաբեկչական գործողություններից մինչև հետախուզական գործողություններ իրականացնելով։ «Շայեթեթ 13»-ի անդամ լինելու համար անհրաժեշտ է անցնել 20 ամիս տևողությամբ մարզումներ, որի ընթացքում թեկնածուներն ամենածանր հոգեբանական ճնշումների ու ֆիզիկական փորձությունների միջով են անցնում մինչև հատուկ հիմնական մարզումներին մասնակցելու հնարավորություն ստանալը։ Նրանց ամենանշանակալի ռազմական գործողությունը 1972թ.-ի Մյունխենի օլիմպիական խաղերից հետո իսրայելացի ատլետների վրա հարձակում գործած անձանց հայտնաբերման ու վնասազերծման գործողությունն էր։

 2  ԱՄՆ նավատորմի «Փոկեր»

Via wonderfulengineering.com

ԱՄՆ նավատորմի «Փոկերը» ամերիկյան հատուկ ծառայությունների խումբ են, որոնք ստեղծվել են 1926թ.-ին և գրեթե առասպելական համբավ ձեռք բերել այսօր։ Մասնակիորեն սա կապված էր «Neptune Spear» օպերացիայի հետ. առաքելություն, որի ժամանակ «փոկերը» 2011թ.-ի մայիսին թռան Պակիստանի Աբբոթաբադ բնակավայր ու սպանեցին Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենին։ «Փոկերը» բարձր համբավ ունեն, և դրանց մաս կազմելու համար մեծ ֆիզիկական ու մտավոր ուժ է պահանջվում։ Նախապատրաստական զորավարժությունները մեկ տարի են տևում, և շատ դիմորդներ չեն կարողանում անցնել ֆիզիկական պահանջների թեստը, ոը ներառում է լող, ձգումներ, վազք, որոնք պետք է անել խիստ կարճ ժամանակահատվածում։ Սա անցնելուց հետո միայն հնարավորություն են ստանում մասնակցելու ընդհանուր զինվորական պատրաստականությանը, որը հնարավորություն է տալիս մասնակցել հատուկ ռազմավարժություններին։ Այս ամենը վստահեցնում է, որ «Փոկերի» անդամները ֆիզիկապես ու մտավոր առումով նախապատրաստված են և պատրաստ են իրականացնելու աշխարհի ամենադժվար ռազմական առաքելությունները։

 1  Օդային հատուկ ծառայություններ, Բրիտանիա

Via mirror.co.uk

Բրիտանական օդային հատուկ ծառայությունները ստեղծվել են 1941թ.-ին որպես ուժ, որը կարող էր գործել Գերմանիայի և Իտալիայի ռազմական գծերի հետևում և աջակցել օկուպացիոն ուժերի դեմ դիմադրություն ցույց տվող շարժումների դեմ պայքարում։

Ծառայությունը կազմված է բրիտանական ռազմական ուժերի օդուժի անձնակազմից։ Ֆիզիկական պահանջները խիստ են ու պահանջում են ծանր մարզումներ։ Թեկնածուները 65 կիլոմետր տարածքով պետք է քայլեն 20 ժամվա ընթացքում, պետք է նաև կարողանան 3,3 կմ տարածք լողալ մեկուկես ժամում, 6,5 կիլոմետր վազել կես ժամում։ Այս ամենից հետո նրանք պետք է բաց թողնվեն ջունգլիներիում ու սովորեն գոյատևման ու տեղորոշման հմտություններ ձեռք բերել, որից հետո նրանք պետք է կարողանան դիմադրել գոյատևման վարժանքներին։ Վերջնական թեստն իրենից ներկայացնում է 36 ժամ տևողության հարցաքննություն, որը միտված է կոտրելու թեկնածուի կամքը։ Այս փորձություններն անցնելուց հետո է միայն, որ թեկմնածուները հնարավորություն են ստանում մասնակցելու հետագա մարզումներին։

Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո Բժիշկները փրկել են 367 գրամ քաշով նորածնին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Երբ կբարձրանա ռուբլու կուրսըԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին Օրերը զգալիորեն կցրտեն. եղանակի կանխատեսումԹրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի դեմ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համարղ Արաղչի Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողԲժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՀակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում