Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քրեական գործ՝ հողը փչացնելու և շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական 
մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության 
պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված 
ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերությունը ՀՀ Արագածոտնի մարզի 
Մաստարա համայնքի տարածքում կատարել է 250.000 խ/մ «հողածածկույթի» 
տեղափոխման հողային աշխատանքներ՝ ճանապարհաշինարարության համար որպես լիցք օգտագործելու նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարարությունն առարկություն չի ներկայացրել՝ 
պայմանով, որ պետք է պահպանվեն ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 750-Ն, 
20.07.2006թ. թիվ 1026-Ն և 08.09.2011թ. թիվ 1936-Ն որոշումներով սահմանված 
պահանջներն ու նորմերը, որոնցով սահմանված են հողը հանելու, տեղափոխելու, 
պահպանելու և օգտագործելու կանոնները:

Ըստ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումների՝ «Հողամասերի սեփականատերերը, 
օգտագործողները պարտավոր են հողերի խախտման հետ կապված աշխատանքներ 
կատարելիս իրականացնել բերրի շերտի հանումը, պահպանումն ու օգտագործումը: 
Բերրի շերտը հանելու, պահեստավորելու և պահպանելու ընթացքում ձեռնարկվում 
են միջոցներ, որոնք բացառում են դրա որակական հատկանիշների վատթարացումը: 
Ջրային և հողմնային հողատարումից զերծ պահելու համար պահեստավորված 
հողաթմբերը ծածկվում են խոտաբույսերով կամ իրականացվում են այլ 
միջոցառումներ` հողաթմբերի ամրացում, ծածկում և այլն»:

Սակայն, ՍՊ ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում՝ առանց 
թույլտվության, խախտելով հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և 
օգտագործելու կանոնները, Մաստարա համայնքի ղեկավարի որոշմամբ տրամադրված 
հողակտորից դուրս, մոտ 1 հա չափով, կատարվել են լեռնային զանգվածի քանդման 
աշխատանքներ և դաշտամիջյան ճանապարհների կառուցում՝ ճանապարհի եզրերին, 
ինչպես նաև փորվածքի շրջակայքում առաջացնելով բուսահողի և տարբեր ապարներ 
պարունակող լեռնային զանգվածի կուտակումներ:

Արդյունքում, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի 
տեսչական տեսչական մարմնի կողմից արձանագրվել է, որ հողի բերրի շերտը 
դեգրադացվել է, գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխել է իր 
նշանակությունը, որի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են 
հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի 
պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է 
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու