Թբիլիսիում մեկնարկել է միջխորհրդարանական խորհրդաժողով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիում մեկնարկել է «Եվրամիությունը և գործընկերները. բազմազանություն ուժեղ միասնության համար» միջազգային միջխորհրդարանական խորհրդաժողովը: Միջոցառմանը մասնակցում է Եվրամիության անդամ և գործընկեր երկրների 17 պատվիրակություն:
Համաժողովում ելույթ են ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանում ԵՄ-ի դեսպան Յանոշ Հերմանը և Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն:
Խորհրդարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ խորհրդաժողովի նպատակը եվրաինտեգրացման ճանապարհին երկրի ներսում իրականացվելիք բարեփոխումների աջակցման մեխանիզմի հարցի քննարկումն Է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



