«Դոմոդեդովո» օդանավակայանը մասամբ շրջափակվել է՝ ռումբի մասին կեղծ տեղեկությունից հետո (լուսանկար)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորներից մեկը զննման ժամանակ հայտարարել է, որ իր մոտ ռումբ կա, ինչից հետո տարածքը շրջափակվել է, հայտնում է ռուսական լրատվական գործակալությունը:
Ուղևորի կեղծ հայտարարությունից հետո համապատասխան մարմիններն իրականացրել են անվտանգության ապահովման հետ կապված անհրաժեշտ միջոցառումներ, սակայն տեղափոխման համար արգելվող որևէ իր կամ նյութ չի հայտնաբերվել:
Հաղորդվում է, որ մուտքերից մեկը փակվել է, մինչդեռ ռումբի մասին կեղծ հայտարարություն արած մարդը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:
Նշվում է, որ միջադեպն ուղևորների և չվերթների սպասարկման բնականոն ընթացքի վրա չի ազդել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



