Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական ռազմական օբյեկտի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը շաբաթ գիշերը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Էլ-Կիսվա շրջանում տեղակայված ռազմական օբյեկտի ուղղությամբ հրթիռային հարվածներ է հասցրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Al Ekhbariyaհեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ հրթիռներից մեկը հարվածել է ռազմական դիրքին և հասցրել նյութական վնաս:
«Սիրիական հակաօդային ուժերը բացել են պատասխան կրակ և ոչնչացրել հակառակորդի երկու թիրախ»,- ասված է հայտարարության մեջ:
Հեռուստաընկերությունն իսրայելական նոր հարձակումն անվանել է «բացահայտված ագրեսիա»: Զինվորականների շրջանում կորուստների մասին չի հաղորդվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



