Ուկրաինայում հայտնաբերել են գերմանական կեղծ անձնագրերով երկու թուրք ուղեւորի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինացի սահմանապահները Օդեսայի օդանավակայանում Թուրքիայի երկու քաղաքացու մոտ հայտնաբերել են գերմանական կեղծ անձնագրեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրանց արգելված է մուտք գործել երկրի տարածք:
«Երեկ օդանավակայանի անցման կետում Ստամբուլ-Օդեսա չվերթի ուղեւորներին գրանցելու ժամանակ Օդեսայի սահմանապահները հայտնաբերել են կեղծ անձնագրերով երկու թուրք ուղեւորի»,- հաղորդում են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ օտարերկրացիները, օգտագործելով Թուրքիայում 5000 դոլարով ձեռք բերած վիզաները, մտադիր էին անօրինական ճանապարհով Ուկրաինայից հասնել Բեռլին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



