Եթերից հեռացնել ծախու լրագրողներին. Ռուսաստանի հայերի միությունը դատապարտում է
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Եվրամիության հետ Հայաստանի կնքած համաձայնագրից հետո ռուսական մի շարք լրատվամիջոցների և քաղաքական գործիչների կողմից բարձրացված հակահայկական աղմուկը:
Ռուսաստանի հայերի միությունը արձանագրել է, որ որոշ շրջանակներ կնքված համաձայնագիրը ներկայացնում են որպես Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխություն: Միությունն ընդգծել է, որ դժվար է հասկանալ, թե ինչն է այստեղ գերակշռում՝ տգիտությունը, թե այն արտաքին ուժերին ծառայելու մղումը, որոնք կցանկանային ստեղծել լարվածություն ոչ միայն հայ–ռուսական հարաբերություններում, այլև ՀԱՊԿ և ԵԱՏՄ գործընկերների շրջանում: «Եթե այդ վայ–փորձագետները չծուլանային և կարդային համաձայնագրի տեքստը, նրանց համար միանգամայն ակնհայտ կլիներ, որ այդ համաձայնագիրը ստորագրվել է իր գործընկերների նկատմամբ Հայաստանի ստանձնած բոլոր պարտավորությունների համաձայն, չի ենթադրում Հայաստանի մուտքը ԵՄ հետ միասնական տնտեսական տարածք և որևէ վտանգ չի ներկայացնում ԵԱՏՄ անդամ երկրների շահերի համար»,– ասվում է հայտարարության մեջ:



