Մինչև 2019 թվականը Հայաստանում կհիմնանորոգվի 155 կմ կենսական նշանակության ճանապարհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրվի 40 մլն դոլարի վարկ:Կառավարության նիստում ՀՀ տրանÕ �պորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ նոր վարկային ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2016-2019 թվականների ընթացքում: Ծրագրի ավարտը սահմանվում է 2019 թվականի դեկտեմբերի 30-ը: «Ծրագրի նպատակն է՝ ընտրված կենսական նշանակության ճանապարհները (շուրջ 155 կմ ընդհնաուր երկարությամբ) վերականգնելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար, ինչպես նաև ամրապնդել ՀՀ տրասպորտի և կապի նախարարության կարողությունը` կառավարելու կենսաÕ �ան նշանակության ճանապարհային ցանցը»,- ասաց Բեգլարյանը:
Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի ՎԶՄԲ-ի (ծրագրի ընդհանուր գումարի 80 տոկոս՝ 40 մլն ԱՄՆ դոլար) և ՀՀ կառավարության (ծրագրի ընդհանուր գումարի 20 տոկոս՝ 10 մլն ԱՄՆ դոլար) համաֆինանսավորմամբ:



