Գերմանիայում ոստիկանությունը պայթուցիկներ է հայտնաբերել սուրբծննդյան շուկայի հարևանությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Պոտսդամ քաղաքում ոստիկանները պայթուցիկ սարք են հայտնաբերել սուրբծննդյան շուկայի հարևանությամբ:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, սարքն ուղարկվել է Բեռլինից հարավ-արևմուտք ընկած քաղաքի դեղատներից մեկը: Ինչպես նշում են ոստիկանները, սարքից տարբեր տեսակի մետաղալարեր են դուրս գալիս:
Ավելի ուշ նրանք պարզել են, որ այն պայթուցիկներ է պարունակում իր մեջ, որից հետո անցել են սարքի վնասազերծմանը:
Ինչպես աղբյուրը հիշեցնում է, անցյալ դեկտեմբերին 12 մարդ էր զոհվել Բեռլինի Սուրբծննդյան շուկայում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ բեռնատարի վարորդը վրաերթի էր ենթարկել անցորդներին:
Գերմանիայի տարածքում երկուշաբթի ավելի քան 2600 սուրբծննդյան տոնավաճառ է բացվել:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



