Վանաձորում ամանորյա միջոցառումները կարժենան 5.5 մլն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորում սկսվել են Ամանորի նախապատրաստական աշխատանքները: Հայքի հրապարակի գլխավոր եղեւնին արդեն զարդարվում է: Բյուջեից այս տարի տոնական միջոցառումների համար հատկացվել է 5.5 մլն դրամ գումար, նախորդ տարվանից 500 հազարով ավելի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը:

Բաժնի պետի խոսքով, քաղաքը տոնական տեսքի բերելու համար օգտագործվելու են ոչ միայն նախորդ տարվա գնված դեկորները, այլ նաեւ` նորերը: Բադյանը խոստանում է` իրենք անելու են հնարավորը` վանաձորցիները տոնական տրամադրությունը ապահովելու նպատակով:
Հատկանշական է, որ Հայքի հրապարակի նախորդ տարվա տոնական տեսքն աննախադեպ շքեղ էր, մի բան, որին վանաձորցին, թերեւս ականատես չէր եղել երկար տարիներ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



