«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ը 33-րդ ընտանիքին տնակից տեղափոխեց բնակարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Գյումրիում 33-րդ ընտանիքն է արդեն ապահովվում բնակարանով:

Տունը, որում անհոգ ու երջանիկ ապրում էին այս ընտանիքի անդամները մինչև երկրաշարժը, Մանուշյան փողոցի վրա էր: Տունը, որում մոռացել էին` ինչպիսին են տարրական կենցաղային պայմանները, նույն Մանուշյան փողոցի վրա էր: 12 տարի Սնխչյաների ընտանիքը ապրել է տնակում` առանց կոմունալ հարմարությունների, բայց հույսով:

Ընտանիքում 6 հոգի են. տատիկն ու պապիկը` Շահանդուխտ և Արմենակ Սնխչյանները, կինն ու ամուսինը` Պարույրն ու Ռուզաննան, և նրանց երեխաները` Ջուլիետան ու Արմենակը:

Ամուսինն աշխատում է շինարարության խանութում, ընդամենը 50,000 հազար դրամ աշխատավարձով: Կինը չունի մշտական աշխատանք: Հավելյալ եկամտի միակ աղբյուրը երեխաների նպաստ է` 25.900դրամ:

Նոր կյանքի բանալին Սնխչյանները ստանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, Ամերիայում գործող «հայաստան հիմնադրամ» կազմակերպության բարերար Ժան Մարի Ատամյանի աջակցությամբ, ընտանիքին անակնկալ էր պատրաստել` բնակարան Մուշ թաղամասում:

Սնխչյանների ընտանիքը 33-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։

Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։




