Քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհիվ Լիսինյան փ.1/2 շենքի բնակիչները սեփականշնորհել են իրենց բնակարանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷրեբունի վարչական շրջանի Լիսինյան 1/2 հասցեում գտնվող նախկին հանրակացարանի շենքի տարածքները երկար տարիներ է բաշխվել էր բնակիչներին: Սակայն , այս ընթացքում նրանցից ոչ մեկին չէր հաջողվում սեփականաշնորհել իրենց զբաղեցրած տարածքը:
Մարդիկ 20 տարուց ավելի պայքարում էին, սակայն չէին կարողանում սեփականության վկայական ստանալ: Այս տարիների ընթացքում, իրենց հարցին լուծում տալու նպատակով դիմել էին նախորդ քաղաքապետերին նույնպես, սակայն հարցը լուծել այդպես էլ չէր հաջողվել:
Տարիների ընթացքում ձգձգված այս հարցը, սակայն այլևս իր վերջնական լուծումն է ստացել: Բնակիչները կրկին բարձրացրել էին այս հարցը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր վերանայել և հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել այդ խնդիրը: Ի վերջո, քաղաքապետին դիմած քաղաքացիների հարցը դրական լուծում է ստացել:
Եվ արդեն նշված հասցեում գտնվող նախկին հանրակացարանի բոլոր 11 բնակիչները ստացել են իրենց զբաղեցրած տարածքների սեփականության վկայականները և դարձել սեփականատերեր:
Օրերս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հերթական շրջայցի ընթացքում հանդիպել է բնակիչների հետ և ծանոթացել է շենքում դեռևս առկա խնդիրներին:
Այսինքն, կարելի է վստահ արձանագրել, որ անորոշությունը, պայքարն ու լարվածությունը, որը երկար տարիներ ուղեկցել է բնակիչներին, այլևս կմնա անցյալում, իսկ 2018 թվականը նրանք կդիմավորեն արդեն իրենց սեփական բնակարաններում:



