Թուրքիան ռմբակոծում է ահաբեկիչներին Հայաստանի սահմանի մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Թուրքական լրատվամիջոցների գլխագրերում հաղորդագրություններն են այն մասին, որ Թուրքիան լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ է սկսել Հայաստանի հետ սահմանի մոտ:
Մարտական հատուկ գործողություններին, որոնք տեղի են ունենում Աղրի նահանգի Դողուբայազետ շրջանում՝ Թոնդրակ լեռան ստորոտում, ներգրավված են ծանր տեխնիկա և հատուկ ուժերի ստորաբաժանումներ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ թուրքական զորքերը ռմբակոծել են Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալների թաքստոցներն ու ստորգետնյա ապաստարանները:
Աղրի նահանգի ժանդարմերիայի հրամանատարության տարածած տեղեկատվության համաձայն, ահաբեկիչների հայտնաբերման և ոչնչացման համար ծավալված մարտական գործողությունները կշարունակվեն ողջ ձմեռ և կներառեն ամբողջ նահանգը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



