Մեծ Բրիտանիայում սուրբծննդյան տոնավաճառի մոտ մեքենա է պայթել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի Փիներ քաղաքում սուրբծննդյան տոնավաճառի մոտ մեքենա է պայթել, հայտնում է dailystar.co.uk-ը՝ մանրամասնելով, որ պայթյունը տեղի է ունեցել գլխավոր փողոցի վրա՝ հարյուրավոր մեծահասակներից ու երեխաներից մի քանի մետր հեռավորության վրա:
Ավելի ուշ դեպքի վայր հասած իրավապահները շրջափակել են տարածքը: Այդ ժամանակ մեքենան դեռ շարունակել է այրվել:
Կատարվածի պատճառների մասին տեղեկություն չկա: Հայտնի չէ նաև, թե արդյոք իշխանությունները պայթյունը դիտարկում են որպես ահաբեկչություն, թե դժբախտ պատահար:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություն ևս չկա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



