Սիրիական բանակն ամերիկյան արտադրության զենք է հայտնաբերել ԻՊ-ի պահեստներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիացի զինվորականները եվրոպական և ամերիկյան զենք են հայտնաբերել հայտնաբերել Դեր Զորի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրված շրջաններում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին:
Ինչպես ներկայացրել է հրամանատարներից մեկը, թեթև և ծանր սպառազինում են հայտնաբերել Ալ-Աշարա, Սուբեյհան և Սալիհիա շրջաններում: Սպառազինման կազմում գտնվում են հարյուրավոր տարատեսակ ռումբեր, զինամթերք և արևմտյան երկրներում արտադրվող հրազենի նմուշներ:
Սիրիական ռազմական աղբյուրը, որը մասնակցել է Դեր Զորի ազատագրման գործողություններին, ավելի վաղ հայտնել էր, որ ԻՊ-ի գրոհայինների պահեստներում մեծ քանակությամբ ամերիկյան և իսրայելական արտադրության զենք են հայտնաբերել:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



