Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտրություն չկա

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սերժ Սարգսյան - Կարեն Կարապետյաան հակադրությունն այս պահին դարձել է հայաստանյան քաղաքական կյանքի հիմնական օրակարգը և գործընթացը: Կամա, թե ակամա հենց այս հակադրության ծիրի ներքո են ընթանում մյուս բոլոր քաղաքական գործընթացներն, ընդհուպ ընդդիմադիր դաշտում: Հակադրությունը, սակայն, սուր կոնֆրոնտացիայի չի վերաճում և մնում է հարաբերական գրոհների ու հակագրոհների մակարդակում: Հակադրության հիմնական դրսևորումներն էլ հրապարակավ չեն, այլ կուլիսներում. հրապարակավ են միայն կոնֆլիկտներին հետևող տեղեկատվական արտահոսքերը կողմերի մեջ: 

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս հակադրությունը: Կա Սերժ Սարգսյանի կլան, որի հիմնական ռեսուրսները հայաստանածին են: Եվ կա Կարեն Կարապետյանի կլան ՝ ռուսաստանածին ռեսուրսներով: Քաղաքական է նրանց միջև հակադրությունն այնքանով, որքանով որ քաղաքական է ցանկացած բան: Այն առնվազն գաղափարական ու ծրագրային չէ: Հակադրության խաղադրույքը ՝ թե որ կլանն է իշխելու կամ լինելու խաղի կանոնների հիմնական թելադրողը: 

Կարապետյանի թիմը փորձում է ի հակադրություն Սարգսյանի ներկայանալ որպես «պրադվինուտի», զարգացած, նորարար, բաց: Սրանք բավարար են հանրային որոշակի հատվածի համակրանքը շահելու համար, բայց առանց խոշոր ներդրումների, հայտարարվող լոզունգներն ու արտաքին գեղեցիկ տեսքը չեն կարող ուժի բալանսը թեքել այդ կողմ: Սարգսյանի թիմը հպարտանալու քիչ բան ունի: Կայացած համակարգերից երկուսը ՝ բանակը և ԱԻՆ-ը, այս և անցնող տարում արդեն հասցրել են ենթարկվել ծանր փորձության և ըստ էության կորցրել են հանրության լոյալությունը շահելու գործիք լինելու օգտակարությունը: Բացի այդ, հասարակության մեծ մասի համար իշխանություն, հետևաբար իրավիճակի պատասխանատու ընկալվում է Սարգսյանը, ոչ թե Կարապետյանը: Լավագույն դեպքում Կարապետյանը կարող է ընկալվել որպես օտար, ով փորձում է փոխել համակարգը և նրան չեն թողնում աշխատել, վատագույն դեպքում ՝ մարդ, ով չդիմացավ ու ընկրկեց: 

Սարգսյանական կլանի հիմնական տարբերությունը Կարապետյանականից այն է, որ առաջինի ստեղծած մեխանիզմը որոշակիորեն ենթադրում է սեպարատ վարք կայսրությունից, որոշակի մանևրներ այլ ուժային կենտրոնների հետ, գործիքակազմի տեղական բովանդակություն: Կարապետյանն, ընդհակառակը, առաջարկում է թե փողը, թե գործիքակազմը բերել Ռուսաստանից: Երկու կլաների մոտիվացիաներում տարբերություն շատ քիչ կա՝ երկուսն էլ փորձում են պահել իշխանությունը, ավելանել իրենց մասնաբաժինն իշխանության մեջ: Սարգսյանն այս խաղում ներկայացնում է ինքն իրեն, Կարապետյանը ներկայացնում է այլոց շահերը: Եթե կարելի է Սարգսյանի սեպարատ վարքը, որ միշտ չէ, որ հաջող արդյունքի է բերում, անվանել հայաստանակենտրոնություն, թող այդպես լինի: Սակայն, ոչ Հայաստանը, ոչ նրա անկախությունն ու զարգացումն այս հակադրության կռվախնձորը չեն. կռվախնձորը մեկն է ՝ ադմինիստրատիվ իշխանությունը:

Սարգիս Մեսրոպյան

 
Ուզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք Չալաբյան