Ով, ինչ, ինչքան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը ներկայացնում է, թե տեսչության պետը քանի անուն անշարժ գույք ունի.
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ Արամ Մելքոնյանը18 անուն անշարժ գույք ունի:
Մելքոնյանը վերջերս է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի
հանձնաժողովին ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ.
հայտարարագիրը, որից էլ տեղեկանում ենք այս մեծ ունեցվածքի մասին:
Նա հայտարարագրել է չորս բնակարան, ութ հողամաս, չորս ավտոտնակ և
մեկական բազմամյա տնկի ու անավարտ շինություն: Թեև Մելքոնյանը չորս
ավտոտնակ ունի, բայց ավտոմեքենան մեկն է՝ «MERCEDES–BENZ E 240» մակնիշի:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նույնպես ահռելի
թվեր են կազմել, այն է՝ 137 միլիոն դրամ ու 215 հազար ամերիկյան դոլար:
Եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 761 հազար դրամ ու գոյացել
աշխատավարձից:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան



