Անցած օրվա ընթացքում ավտովթարների հետևանքով 10 հոգի ստացել է մարմնական վնասվածքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված սպանության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերն էլ բացահայտվել են։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։
Բացահայտվել է գողության 16, խարդախության 3, անձի առևանգման, կաշառակերության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



