Անգելա Մերկելը եւ Լի Կեցյանը կարեւորել են Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Պեկին ժամանած ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններից հետո հայտարարել են Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտության մասին՝ ՄԱԿ-ի մեխանիզմների միջոցով:
«Չափազանց կարեւոր Է օգտվել այդ ճգնաժամի քաղաքական լուծման հնարավորությունից եւ հաստատել հավասար, համապարփակ ու անկեղծ երկխոսություն»,-հայտարարել Է Չինաստանի կառավարության ղեկավարը:
«Մեզ հարկավոր Է դիվանագիտական, քաղաքական լուծում: Այն շտապ հարկավոր Է գտնել»,-իր հերթին հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլերը: «Ներկայում կան այն բանի նշանները, որ կհաջողվի ստեղծել այնպիսի ձեւաչափ, որը թույլ կտա մեկտեղել բոլոր անհրաժեշտ մասնակիցներին»,-ընդգծել Է Մերկելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



