Սերգեյ Շաքարյանցը բռնում է մեծագույն սուտը՝ Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չի փրկի ո՛չ երկրին, ո՛չ ժողովրդին
ՔԱՂԱՔԱԿԱՆՔաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը մշտապես դեմ է ԵԱՏՄ, ԵՄ կամ այլ կարգի միություններին անդամակցելուն, քանի որ երկիրը, ցանկացած միության կազմի մեջ մտնելով, որոշակի տոկոսով զրկվում է սեփական սուվերենությունից: Նա դեմ է նաև, որովհետև իր դիտարկմամբ միություններին անդամակցելուց հետո հարաբերությունները վերածվում են «ստորադաս–վերադաս» ձևաչափի: Բացի այդ, եթե այդ ամենով հանդերձ այս կամ այն միությունը սկսում է Հայաստանի դեմ քաղաքականություն վարել, ապա նման միություններն, ըստ Շաքարյանցի, միանգամից դառնում են մերժելի:
«Նման դեպքերում ինձ համար ամեն ինչ վերածվում է շոուի, որն իրականացնում են մեր իշխանավորներն ու մեծահարուստները: Ինչ–որ բիզնես կապեր զարգացնելու համար նրանց անշուշտ ձեռնտու են նման միությունները, բայց պետք է նայել, թե դրանից ինչ օգուտ կարող է ունենալ սովորական ժողովուրդը, ով ոչ բիզնես–կապերի կարիք ունի, ոչ էլ համաձայնագրերի տված հնարավորություններից օգտվելու հնարավորություն: Այնպես որ, եթե ասվում է, որ այս կամ այն համաձայնագիրը ժողովրդի համար է, ապա դա մեծագույն սուտ է»,– ասաց Ս. Շաքարյանցը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի վաղվա համարում:



