Կառավարությունը փոխհատուցում է այգեհովիտցիների չվահաքած բերքի արժեքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ սահմանամերձ համայնքի խաղողի այգիներում բերքահավաք չիրականացնելու պատճառով բնակիչներին հասցված վնասի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի 161 մլն դրամ:
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանընշեց, որ վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական շփման գծում, առանձնապես Այգեհովիտ գյուղի մոտ, դիտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ակտիվություն: Այգեհովիտում շուրջ 15 օր է ավարտվել է խաղողի բերքահավաքը, բացառությամբ 46 տնտեսությունների, քանի որ հակառակորդը կրակի տակ է պահում նշված տնտեսություններին պատկանող այգետարածքները և խոչընդոտում բերքահավաքի աշխատանքներին: Կ ատարված հաշվարկները ցույց են տալիս, որ նշված բնակիչների խաղողի 22.62 հա այգետարածքների ընդհանուր վնասը կազմում է 161 մլն դրամ` 115 տոննա խաղողի բերքը հաշվարկվել է 140 դրամ մթերման գնով:
«Սահմանապահ համայնքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Այդ 22 հեկտարի վրա հնարավոր չի եղել խաղողի բերքը հավաքել և մենք փոխհատուցում ենք այդ բերքի արժեքը»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այգեհովիտի բնակիչներին հասցված վնասները փոխհատուցելու համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:



