Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


1.6 լիտր շարժիչով «Opel»-ի մաքսատուրքը կհասնի 6000 եվրոյի «Հայկական ժամանակ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսօր ԱԺ-ում անցկացվող «ԵՏՄ-ից դուրս գալու» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ ԵՏՄ-ի մաքսատուրքերին:

Նրա խոսքով, ԵՏՄ-ի մաքսային դրույքաչափերի 76 տոկոսն այլ են, քան Հայաստանի շահերից բխող այն դրույքաչափերը, որոնք սահմանել էր նախորդ գումարման ԱԺ-ն:

«Նվազել են 1700 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափեր, 6300 ապրանքատեսակի դրույքաչափերն արդեն ավելացել են, դեռեւս 700-ն ավելանալու են առաջիկա տարիներին: Ընդ որում, այդ 700-ն ամենացավոտն ու ամենակարեւորն են»,- ասաց Դանիել Իոաննիսյանն ու նշեց, որ ԵՏՄ-ի հետ Հայաստանի արտաքին առեւտուրը կազմում է ընդհանուր արտաքին առեւտրի մոտ 25 տոկոսը:

Վերջինս նշեց, որ եթե Հայաստանը շարունակի իր անդամակցությունը ԵՏՄ-ին, ապա 2020 թվականից 7 տարուց ավելի հին ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներն այդ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալից յուրաքանչյուր խորանարդ/սանտիմետրի համար կվճարեն 1.6-ից 2.2 եվրո: «Սա նշանակում է, որ 1.6 լիտր աշխատանքային ծավալի շարժիչով «Opel» տեսակի ավտոմեքենայի մաքսազերծումը կարժենա 2500 եվրո, իսկ 2 լիտր շարժիչի ծավալով մեքենան՝ 4400 եվրո, ընդ որում՝ առանց ԱԱՀ-ի եւ բնօգտագործման հարկերի»,- օրինակ բերեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի ղեկավարը:

Իոաննիսյանը նկատեց, որ Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների միջին տարիքը 15-ից 20 տարեկանն է եւ բնակչության 90 տոկոսը հնարավորություն չունի 7 տարուց ավելի նոր մեքենա գնել, իսկ այժմ վերը նշված օրինակի մեքենան ներկրելն ու մաքսազերծելը արժե մոտ 1000 եվրո: «Երկու տարուց, եթե Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, այդօրինակ մեքենաները մաքսազերծելիս բնակիչները կվճարեն 3500-ից 6 հազար եվրո՝ ներառյալ ԱԱՀ-ն եւ բնօգտագործման հարկը»,- ասաց Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ նոր մեքենաների ներկրման մաքսատուրքը ավելացել է ընդամենը 10 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան