Հյուսիսային Կորեան կարող է իր հաջորդ փորձնական հրթիռն արձակել «առաջիկա օրերին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ կառավարության փորձագետները կարծում են, որ Հյուսիսային Կորեան կարող է նոր հրթիռային փորձարկում իրականացնել մի քանի օրվա ընթացքում:
Այս մասին գրում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ դա կլինի երկրի առաջին փորձարկումը սեպտեմբերին Ճապոնիայի վրայով հրթիռ նետելուց ի վեր:
Աղբյուրներից մեկը նշել է, որ Միացյալ Նահանգներն ապացույց ունի, որ Ճապոնիայի հաղորդումն այն մասին, որ Հս. Կորեան նոր փորձարկում է նախապատրաստում, ճշմարիտ է: Փորձագետների խոսքով՝ իրենք վստահ են, որ այդ փորձարկումը տեղի կունենա «մի քանի օրվա ընթացքում»:
Ճապոնական կառավարական աղբյուրն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Ճապոնիան ռադիոազդանշաններ է որսացել, որոնց համաձայն՝ Հս. Կորեան պատրաստվում է բալիստիկ հրթիռի արձակմանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



