Պուտինը Կրեմլում ընդունել է Յուրի Խաչատուրովին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ Խաչատուրովի առաջին հանդիպումը Պուտինի հետ տեղի է ունեցել Կրեմլում:
Նոյեմբերի 30-ին Մինսկում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթնաժողովը: Հանդիպման նախաշեմին Խաչատուրովն այցելում է կազմակերպության անդամ-պետություններ:
Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ին՝ երեք տարի ժամկետով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



