Ամերիկացի զինծառայողների թիվը՝ Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պաշտպանության նախարարության նոր հաշվետվության մեջ ներկայացված թվերը փաստում են, որ գրեթե 26 հազար ամերիկացի զինծառայողներ են գտնվում Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում:
«Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ Պենտագոնի սեպտեմբերի 30-ի տվյալներով՝ Իրաքում ԱՄՆ-ի զորակազմի թվաքանակը հասել Է 8 892-ի, Սիրիայում՝ 1 720-ի, իսկ Աֆղանստանում՝ 15 298-ի:
Ներկայացված թվերը հրապարակվել են կանոնավոր զորքերում, պահեստային ուժերում գտնվող ծառայողների և քաղաքացիական ծառայողների թվաքանակի վերաբերյալ նախարարության կողմից ներկայացված եռամսյակային հաշվետության շրջանակներում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



