ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը պատմության մեջ առաջին անգամ կին է դարձել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ է դարձել կին. պաշտոնը զբաղեցրել է Կարեն Փիրսը: Այս մասին հայտնում է The Guardian–ը՝ հղում անելով երկրի արտգործնախարարությանը:
Ինչպես հայտնել է Փիրսը լրագրողներին, Մեծ Բրիտանիան, որպես ՄԱԿ-ի՝ ծավալներով երրորդ նվիրատու և անվտանգության Խորհրդի անդամ, «կշարունակի անվտանգության, կայունության և զարգացման այսօրվա մարտահրավերների դեմ պայքարին ուղղված աշխատանքները»:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կայքում Կարեն Փիրսը դեռ գրանցված է որպես քաղաքական հարցերով և արտաքին գործերով բյուրոյի գլխավոր տնօրեն:
Հայտնի է, որ բրիտանական արտգործնախարարությունում նոր մշտական ներկայացուցչի կարիերան սկսվել է 1981 թվականին: Փիրսն աշխատել է դիվանագիտական ներկայացուցչություններում Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Մոլդովայում և Աֆղանստանում



