Գեղարքունիքում առատ տեղումները խանգարում են կարտոֆիլի բերքահավաքը ժամանակին ավարտելուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում հոկտեմբերի 26-ից սկսված առատ տեղումներն առայժմ անհնար են դարձրել կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները, որոնք արդեն մոտենում էին ավարտին:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանպետ Վանիկ Հովհաննիսյանը, կարտոֆիլի բերքը չհավաքած է մնացել միայն Վարդենիսի տարածքի մի քանի համայնքներում` մոտ 150 հեկտարի չափով:
«Եղանակային պայմանները թույլ չեն տալիս մնացած բերքը ժամանակին հավաքել: Օդերեւութաբանների կանխատեսմամբ, առաջիկա երկու-երեք օրերին եւս սպասվում են անձրեւներ, որոնք կարող են նաեւ փոխվել ձյան: Բայց նույն կանխատեսումները հուսադրում են, որ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում դիտվելու է առանց տեղումների եւ տաք եղանակ, այդ ժամանակ էլ տնտեսությունները կկարողանան անկորուստ հավաքել մնացած բերքը: Ամեն դեպքում, բերքահավաքը կարող է ձգձգվել եւս մեկ շաբաթ, բայց չի սպասվում այնպիսի ցածր ջերմային ռեժիմ, որ բերքը ցրտահարվի»,-նշեց գյուղվարչությÕ �ն պետը:
Վարդենիսի եւ Մարտունու տարածքներում մոտ 100 հեկտար կաղամբի չհավաքած բերք է մնում, որի ցրտահարությունը նույնպես քիչ հավանական է:



