Երեք օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 28-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել են 28-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 21, խարդախության 13, յուրացման 2, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, խուլիգանության, հարկերից խուսափելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 և մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



